Arm news svo raf biography
Հայ «կնքահայրը». լեգենդար «օրենքով գող» Սվո Ռաֆը միշտ առաջինն էր հարվածում
«Չի կարելի ապրել հասարակության մեջ և ազատ լինել նրանից», — ասում էր առաջնորդը, և նա գիտեր` ինչ էր ասում։ 80-90-ականների սահմանագծին խորհրդային հասարակությունը ազգամիջյան հակամարտությունների մեջ էր, և Սվո Ռաֆը, ֆիզիկապես Հայաստանից հեռու լինելով, հոգով հայրենիքի հետ էր։ Ինչով կարողանում էր (իսկ Սվո Ռաֆը շատ բան էր կարողանում), օգնում էր հայրենիքին։
… 1992 թվականի դեկտեմբեր, Մոսկվա, «Մինսկ» հյուրանոց, «լյուքս» համար։ Համարում երկու հոգի էին։ Սվո Ռաֆն ու Ֆիկրետ Մագերամովը` չհաշված ամերիկյան արտադրության Ingram 9 մմ տրամաչափի գնդացիր ատրճանակը։ «Մինսկ» հյուրանոցի «լյուքս» համարը Սվո Ռաֆի համար գրասենյակի նման մի բան էր ծառայում, որտեղ միայն մարդասիրական բնույթի գործողություններ չէին ծրագրվում։
Օպերատիվ խումբը հստակ գործեց.
Barbara bach biographyձեռնաշղթաներ — ավտոմեքենա — «Լեֆորտովո» (ՊԱԿ-ի (Պետական անվտանգության կոմիտե) բանտ, որն արտաքին աշխարհից հարյուր տոկոսանոց մեկուսացում էր ապահովում)։
Բնական էր` ոչինչ չխոսել, ոչինչ չստորագրել, ոչ մի հարցում հանցանքը չխոստովանել։ Ինչպես ամենուր էր, այնպես էլ Լեֆորտովոյում։
Սվո Ռաֆի կենսագրությունից մի հատված.
«1993 թվականի հունիսի 13-ին «Լեֆորտովո» մեկուսարան մտան Գերմանիայից ժամանած ոստիկանները` իրենց տարածքում տեղի ունեցած մի քանի սպանության մասին օրենքով գողին հարցաքննելու համար, սակայն հանդիպումը տեղի չունեցավ։
Հունիսի 20-ին հարազատները փորձել են նրան մթերքով ծանրոց փոխանցել, բայց այն չընդունեցին` ասելով, թե հեղինակության բանտախցում այդ օրը «երկու հոգու են տեղավորել»։ Գողի հարազատներն առանձնապես չվշտացան.
Jamil naqsh biography of patriarch lincolnհունիսի 23-ին նրան պետք է ազատ արձակեին` կոնկրետ մեղադրանքներ ձերբակալվածին այդպես էլ չէին կարողացել առաջադրել։ Դուրս չեկավ»։
Օրենքով գողի կենսագիրները նշում են, որ հունիսի 18-ին Սվո Ռաֆի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Խիստ գաղտնիության պայմաններում նրան տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկն ու վիրահատել այլ անվան տակ։ Հունիսի 23-ին 63 տարեկանում հայ «կնքահայրը» մահացել է` այդպես էլ գիտակցության չգալով։
Իսկ 1993 թվականի հուլիսի 27-ին Երևանում լույսը շատ էր` հուղարկավորում էին Ռաֆայել Բաղդասարյան անուն-ազգանունով Սվո Ռաֆին…